Արաբական Միացյալ Էմիրությունների արտաքին գործերի նախարարությունը դատապարտում է Իրանի հարձակումը երկրում գտնվող ամերիկյան ռազմաբազայի վրա՝ այն անվանելով «լուրջ սրացում»
Արաբական Միացյալ Էմիրությունների արտաքին գործերի նախարարությունը դատապարտում է Իրանի կողմից երկրում գտնվող ԱՄՆ ռազմաբազայի վրա հարձակումը՝ այն անվանելով «լուրջ սրացում»։
Ըստ նրանց՝ իրանական անօդաչու թռչող սարքը չեզոքացվել է երկրի ՀՕՊ համակարգերի կողմից։
«Արտաքին գործերի նախարարությունը հաստատում է, որ այս ագրեսիվ հարձակումները լուրջ սրացում են, անընդունելի խախտում և ուղղակի սպառնալիք», – ասվում է հայտարարության մեջ։
Տեղեկատվության համար՝ Իրանի բանակը այսօր առավոտյան հարձակում է սկսել Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող ԱՄՆ ռազմաբազայի վրա։ Ըստ իրանական լրատվամիջոցների՝ տասնյակ անօդաչու թռչող սարքեր հարձակվել են Ալ-Մինհադ ավիաբազայի վրա, որտեղ տեղակայված են ամերիկյան ուղղաթիռներ։ Թեհրանի խոսքով՝ հարձակումը կատարվել է Լարաք կղզու ԱՄՆ-ի կողմից ռմբակոծության պատասխան։