Ըստ ադրբեջանական կողմի՝ Եվլախում կայացած հանդիպմանը պայմանավորվածություն է ձեռք բերվել հերթական հանդիպումն անցկացնելու Ղարաբաղի հայ բնակչության ներկայացուցիչների հետ
Ըստ ադրբեջանական կողմի՝ Եվլախում կայացած հանդիպմանը պայմանավորվածություն է ձեռք բերվել հերթական հանդիպումն անցկացնելու Ղարաբաղի հայ բնակչության ներկայացուցիչների հետ

Ըստ ադրբեջանական կողմի՝ Եվլախում կայացած հանդիպմանը պայմանավորվածություն է ձեռք բերվել ևս մեկ հանդիպում անցկացնել Ղարաբաղի հայ բնակչության ներկայացուցիչների հետ։

Ինչպես գրում է ադրբեջանական «Թրենդ» գործակալությունը, այս մասին ասված է Եվլախում կայացած բանակցություններից հետո Ադրբեջանի նախագահի վարչակազմի հայտարարության մեջ։ Նույն հայտարարությամբ Ռամին Մամեդովը, ով Ադրբեջանի պատվիրակության կազմում պատասխանատու է Ղարաբաղի հայ բնակչության հետ կապերի համար, հանդիպմանը ներկայացրել է Ղարաբաղի հայ բնակիչների վերաինտեգրման ծրագիրը։

Ըստ Ադրբեջանի նախագահի վարչակազմի, հանդիպմանը Ղարաբաղի հայ բնակչության ներկայացուցիչներն ասել են, որ իրենք սննդի և վառելիքի կարիք ունեն։