Ընտրություններն անց են կացվելու խաղաղ, ժողովրդավարական միջավայրում, համավարակը դրան չի խանգարի
Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի հայտարարությամբ, կառավարության նպատակն է, որ ընտրություններն անց կացվեն խաղաղ, ժողովրդավարական միջավայրում և այդպես էլ կլինի:
Նրա խոսքով, համավարակը չի կարող խանգարել ընտրություններին: Գիորգի Գախարիան մեկ անգամ ևս նշել է, որ վարակման դեպքերի աճ սպասվում էր և կոչ է արել բնակչությանը պահպանել կանոնները:
«Ես ինչպես գնահատեմ ընդդիմության շանսերը, դա ամենևին էլ իմ գործը չէ: Ինչպես գիտեք, ընտրություններն անց են կացվելու բոլորովին նոր, ավելի ժողովրդավարական սկզբունքով: Հետևաբար, մեր հիմնական նպատակն է ընտրություններն անց կացնել հանգիստ, խաղաղ, ժողովրդավարական, բաց, թափանցիկ միջավայրում և այդպես էլ կլինի:
Բոլորս էլ շատ լավ հասկանում ենք, համավարակը չի խանգարի ընտրություններին: Ինչպես գիտեք, մենք միշտ ասում էինք, որ կլինի երկրորդ ալիքը, և սա նորություն չէր, մենք միշտ ասում էինք, որ պետք է պահպանել պարզ կանոնները: Ժամանակակից զարգացած աշխարհում ոչ ոք դեռ չի հորինել, դիմակ կրելուց, սոցիալական հեռավարություն պահպանելուց և հիգիենայի նորմերի պահպանումից ավելի լավ միջոց, կորոնավիրուսը կանխելու դեմ»,- հայտարարել է Գիորգի Գախարիան: