Ընտրությունները կեղծվել են հօգուտ Պետրո Պորոշենկոյի. Յուլյա Տիմոշենկո
ՈՒկրաինայի նախագահության թեկնածու Յուլիա Տիմոշենկոն ընտրությունների առաջին փուլից հետո անց է կացրել առաջին ասուլիսը: «Բատկիվշինայի» լիդերը գտնում է, որ ՈՒկրաինայում նախագահական ընտրությունները կեղծվել են հօգուտ գործող նախագահի:
Ընդիմադիր քաղաքական գործչի խոսքով, Պորոշենկոն օգտվել է վարչական ռեսուրսից և երկիրը վեր է ածել իր բիզնես կորպորացիայի:
«Այս ընտրությունները ֆարս են, հենց Պետրո Պորոշենկոյի ջանքերով: Կարող եմ հստակ ասել, որ արդյունքները կեղծված են: Պորոշենկոն չպետք է լինի երկրորդ փուլում»,-հայտարարել է Տիմոշենկոն:
Չնայած դրան Տիմոշենկոն հայտարարել է, որ շարունակելու է պայքարը արդար ՈՒկրաինայի համար և այս պայքարը իր կողմնակիցների հետ միասին հասցնելու է ավարտին: