Ընտրություն եմ կատարել Վրաստանի խաղաղ զարգացման օգտին. Մամուկա Բախտաձե
Ընտրություն եմ կատարել Վրաստանի խաղաղ զարգացման օգտին. Մամուկա Բախտաձե

Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն, նախագահական ընտրություններին քվեարկել է Դիդուբեի շրջանի N44 ընտրատեղամասում:

«Այսօր ես ընտրություն եմ կատարել Վրաստանի խաղաղ զարգացման և մեր եվրոպական ընտրության օգտին: Ցանկանում եմ օգտվել պահից և դիմել մեր համաքաղաքացիներին, որ լինենք առավելագույնս ակտիվ, գնանք ընտրատեղամաս և ֆիքսենք մեր դիրքորոշումը, որը մեր երկրի զարգացման և լավագույն ապագայի հետաքրքրության մեջ է»,-հայտարարել է Մամուկա Բախտաձեն:

Այսօր տեղի է ունենում նախագահական ընտրությունների երկրորդ փուլը: