Ընտրատեղամասերի 99 տոկոսը հաշվելուց հետո, Սալոմե Զուրաբիշվիլին ստացել է ձայների 38․66 տոկոսը, իսկ Գրիգոլ Վաշաձեն՝ 37․7
ԿԸՀ-ի տվյալների համաձայն, այս պահի դրությամբ 3705 ընտրատեղամասից հաշված է 3678+11 տեղամաս, որը կազմում է ընդանուր քանակի 99․57 տոկոսը։
Տվյալ տեղամասերի տվյալների համաձայն, Սալոմե Զուրաբիշվիլին ունի 614 964 ձայն, որը կազմում է ձայների 38․66 տոկոսը, իսկ Գրիգոլ Վաշաձեն՝ 599 662 (37.7 տոոկս):
Երրորդ տեղում է Դավիթ Բաքրաձեն 174 555 ձայնով, որը կազմում է ընդանուր քանակի 10․97 տոկոսը։
Մնացած թեկնածուները հավաքեցին 4 տոկոսից քիչ ձայն։
Ըստ Վրաստանի սահմանադրության, նախագահի թեկնածուին, հաղթելու համար, հարկավոր է 50% +1 ձայն։ Ընտրված կլինի Վրաստանի նախագահի այն թեկնածուն, ում ձայն տվեցին ընտրությունների մասնակիցների կեսից ավելին։ Ընտրություններին մասնակցողների ձայների քանակում չի հաշվվի անվավեր ճանաչված քվեաթերթիկների ձայների քանակը։
Եթե ընտրությունների առաջին փուլում ձայների հարկավոր քանակը ոչ մի թեկնածու չստանա, կնշանակվի ընտրությունների երկրորդ փուլ։ Երկրորդ փուլում ընտրողը կկարողանա ընտրություն կատարել առաջին փուլի երկու լավագույն արդյունքեր ունեցեղ թեկնածուների միջև։