Ընթացիկ տարվա առաջին եռամսյակում Վրաստանից աշխարհի 51 երկիր է արտահանվել 17,3 մլն լիտր գինի
Ընթացիկ տարվա առաջին եռամսյակում Վրաստանից աշխարհի 51 երկիր է արտահանվել 17,3 մլն լիտր գինի, որի արժեքը կազմում է 53,2 մլն ԱՄՆ դոլար։ Այս մասին տեղեկատվություն է տարածում Շրջակա միջավայրի պաշտպանության և գյուղատնտեսության նախարարությունը։
Գերատեսչության փոխանցմամբ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արտահանված գինու քանակն աճել է 5%-ով, իսկ արժեքը՝ 7%-ով։
«Վրացական գինու ռազմավարական շուկաներից առանձնահատուկ աճ է գրանցվել Գերմանիայում, որտեղ արտահանումը հասել է մինչև 375 հազար լիտրի, ինչը 32%-ով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։
9%-ով աճել է գինու արտահանումը Մեծ Բրիտանիա (86 հազար լիտր), գինու արտահանման 4% աճ է գրանցվել Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում (մինչև 831 հազար լիտր)», – ասված է նախարարության տեղեկատվության մեջ։