Ընթացիկ շաբաթ կբացվի Թբիլիսիի հանրապետական հիվանդանոցի վերանորոգված շենքը, որը հագեցած կլինի 400 ինտենսիվ մահճակալով
Վրաստանի առողջապահության նախարար Էկատերինե Տիկարաձեի հայտարարությամբ, այս շաբաթ կբացվի Թբիլիսիի հանրապետական հիվանդանոցի վերանորոգված շենքը, որն ամբողջությամբ հագեցած կլինի 400 ինտենսիվ մահճակալով:
Ինչպես նշել է Տիկարաձեն, Հանրապետական հիվանդանոցի շենքի վերականգնման-վերազինման գործընթացը ինտենսիվորեն կշարունակվի և առաջիկայում կովիդ պացիենտներին կսպասարկի 800 լրիվ սարքավորված մահճակալներով:
«Համավարակը Վրաստանին նոր հնարավորություններ է տվել, որոնք մեծ պահանջարկի պատճառով զգալիորեն ամրապնդել են մեր հիվանդանոցային հատվածը և բժշկական ենթակառուցվածքները: Պետությունն արդեն 100 գյուղական ամբուլատորիա է հագեցրել բժշկական սարքավորումներով: Այս շաբաթ կբացվի Թբիլիսիի հանրապետական հիվանդանոցի վերանորոգված մասնաշենքը, որն ամբողջովին հագեցած կլինի 400 ինտենսիվ մահճակալով և կսպասարկի հիվանդներին: Հանրապետական հիվանդանոցի շենքի վերականգնման-վերազինման գործընթացը ինտենսիվորեն կշարունակվի և առաջիկայում կովիդ պացիենտներին կսպասարկի 800 լրիվ սարքավորված մահճակալներով:
Հիվանդանոցների ամրապնդման համար պետության կողմից, ինչպես նաև դոնորների աջակցության շրջանակներում ձեռք է բերել ծավալուն սարքավորումներ: Այդ թվում բարձր տեխնոլոգիական բժշկական սարքավորումներ, ռեանիմոբիլներ, անձնական պաշտպանիչ սարքավորումներ և այլ անհրաժեշտ գույք: Այս ամենը կպատկերվի մեր քաղաքացիների առողջության վրա, ինչպես նաև մեծապես պարզեցնելու է մեր բժիշկների ներգրավվածությունը և բարելավելու է նրանց կողմից խնամքի որակը», – հայտարարել է Էկատերինե Տիկարաձեն: