Ընթացակարգային հարցերի և կանոնակարգերի կոմիտեն կողմ է քվեարկել «Ժողովրդի ուժի» խորհրդարանական քաղաքական խմբի գրանցմանը
Ընթացակարգային հարցերի և կանոնակարգի կոմիտեն քննարկել է «Ժողովրդի ուժըճ» խորհրդարանական քաղաքական խմբի գրանցման նպատակահարմարությունը։
Ըստ կոմիտեի նախագահ Դավիթ Մաթիկաշվիլիի, հարցի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ ներկայացված նյութերը համապատասխանում են խորհրդարանի կանոնակարգի պահանջներին։ Ելնելով դրանից՝ կոմիտեն աջակցել է խորհրդարանական քաղաքական խմբի ստեղծմանը։
Հարցը կանցնի լիագումար նիստի հաստատման։
Տեղեկությունը տարածում է Վրաստանի խորհրդարանի մամուլի ծառայությունը։