Ընտանիքի անչափահաս անդամին ամուսնության հարկադրելու մեղադրանքով ոստիկանությունը Քվեմո Քարթլիում մեկ անձի է ձերբակալել

11:51, 28.09.2026

ՆԳՆ Մառնեուլիի շրջանային վարչության աշխատակիցները, ընտանիքի անչափահաս անդամին ամուսնության հարկադրելու մեղադրանքով, մեկ անձի են ձերբակալել։  

Քննության տեղեկություններով՝ մեղադրյալն իր անչափահաս թոռնուհուն, գենդերային խտրականության հատկանիշներով, անհանդուրժողականության շարժառիթով, նրա կամքին հակառակ, հարկադրել է ամուսնանալ համագյուղացի տղամարդու հետ։  

Իրավապահները իրականացված քննչական գործողությունների արդյունքում հանցագործություն կատարած կնոջը ձերբակալել են որպես մեղադրյալ։  

Քննությունն ընթանում է Քրեական օրենսգրքի 11-րդ պրիմա 150-րդ պրիմա հոդվածով, ինչը նախատեսում է ազատազրկում՝ մինչև չորս տարի ժամկետով։

Նմանատիպ