Ընտանեկան բռնություն գործելու պատճառով, ՆԳՆ-ի երեք աշխատակից հեռացվել է աշխատանքից
Ընտանեկան բռնություն գործելու պատճառով, ՆԳՆ-ի երեք աշխատակից հեռացվել է աշխատանքից

2018 թվականի վեց ամսվա ընթացքում, գլխավոր տեսչության կողմից անցկացված ծառայողական ստուգման արդյունքում, ընտանեկան բռնության հետ կապված դիսցիպլինար իրավախախտման պատճառով դիսցիպլինար պատասխանատվության է ենթարկվել ՆԳՆ-ի 10 աշխատակից,- այս մասին հայտարարել է Վրաստանի ներքին գործերի նախարարի տեղակալ Նաթիա Մեզվրիշվիլին՝ այսօր անցկացված մամլո ասուլիսին:

Ինչպես նշել է Նաթիա Մեզվրիշվիլին, ՆԳՆ-ը ակտիվ պայքարում է ընտանիքում բռնության դեմ ոչ միայն նախարարության դրսում, այլ նաև համակարգի ներսում:

«2018 թվականի վեց ամիսների ընթացքում, գլխավոր տեսչության կողմից անցկացված ծառայողական ստուգման արդյունքում, ընտանեկան բռնության հետ կապված դիսցիպլինար իրավախախտման պատճառով դիսցիպլինար պատասխանատվության է ենթարկվել ՆԳՆ-ի 10 աշխատակից, որոնցից չորսը դիսցիպլինար պատասխանատվության են ենթարկվել ընտանիքում բռնության փաստերին ոչ համապատասխան արձագանքման պատճառով: Իսկ վեց աշխատակից դիսցիպլինար պատասխանատվության է ենթարկվել իր կողմից ընտանիքում գործած բռնության փաստի առնչությամբ, նրանցից երեքն ազատվել են աշխատանքից»,- հայտարարել է ՆԳ նախարարի տեղակալը: