Ընկերական խորհուրդ կտայի ընդդիմության մեր բոլոր պատգամավորներին, որ ներգրավվեն այս գործընթացին. Արչիլ Թալկվաձե
Գործընթացները ցույց են տալիս, որ խորհրդարանական ընդդիմությունում կա որոշակի անորոշություն, – այս մասին, Վրաստանի խորհրդարանի խոսնակ, Արչիլ Թալկվաձեն հայտարարել է, խոսելով «Եվրոպական Վրաստան» և «Ազգային շարժում» կուսակցությունների ներկայացուցիչների որոշման մասին զրուցելիս, որը վերաբերում է կոմիտետային լսումներին չմասնակցելու հարցերին
«Որպես Խորհրդարանի խոսնակ, իհարկե ընկերական խորհուրդ կտայի ընդդիմության մեր բոլոր պատգամավորներին, որ ներգրավվեն այս գործընթացին, սակայն դա նրանց կայացրած որոշումն է: Եվրոպական ընդդիմությունը այն ընդիմությունն է, որը մասնակցում է քննարկումներին և ընդիմախոսում է իշխանական կուսակցությանը: Սա է եվրոպական ընդդիմությունը: Եթե ինչ-որ մեկը իրեն անվանում է եվրոպական ընդիմություն, ապա նա պետք է ներգրավված լինի գործընթացին, սակայն նորից եմ կրկնում դա նրանց որոշումն է», – հայտարարել է Արչիլ Թալակվաձեն:
Դրա հետ մեկտեղ, Արչիլ Թալկվաձեի խոսքով, ցանկացած ցույց, որը կլինի օրենքի սահմաններում, ժողովրդավարության մասն է:
«Ցանկացած ցույց, որը նստում է Վրաստանի օրենքի շրջանակներում, ժողովրդավարության մասն է: Մեր իշխանությունների ժամանակ, նման ցույցեր միշտ երաշխավորված են եղել և պաշտպանված: Ցույցը կանցկացվի կոմիտետային լսումների ժամանակ, եթե այն կլինի օրենքի շրջանակներում: Քաղաքացիներն իրավունք ունեն հավաքվել և արտահայտել սեփական դիրքորոշումը», – ասել է Թալկվաձեն: