Ընդունել ենք օրենսդրական փոփոխություն, որը կապահովի ամեն տարի կենսաթոշակի ավելացումը, որպեսզի ընտրություններից ընտրություններ կենսաթոշակների ավելացման հարցը չլինի քաղաքական շահարկումների առարկա. Գիորգի Գախարիա

14:23, 23.12.2020

Ինչպես գիտեք, մենք կենսաթոշակառուների մասում, ընդունել ենք օրենսդրական փոփոխություն, որը կապահովի կենսաթոշակների տարեկան բարձրացում և այդ աճը կապված է տնտեսական աճի ցուցանիշի հետ,- այս մասին Վրաստանի վարչապետի պաշտոնակատար Գիորգի Գախարիան հայտարարել է, «Վրացական երազանք» խմբակցության անդամների հետ հանդիպման ժամանակ:

Գախարիայի պարզաբանմամբ, այս փոփոխությունը միայն մեկ նպատակ ուներ, ընտրություններից ընտրություն կենսաթոշակի ավելացման հարցը չլիներ քաղաքական շահարկումների առարկա:

«Իհարկե, սոցիալապես անապահովների հատվածում բարեփոխումները պետք է իրականացվեն, ինչպես նպատակային որակի, այնպես էլ անձամբ ծավալի տեսանկյունից և այդ ուղղությամբ աշխատում է առողջապահության նախարարությունը, մենք մոտ ժամանակներս կունենանք կոնկրետ արդյունքներ», – հայտարարել է Գիորգի Գախարիան:

Գախարիան պատասխանել է նաև պատգամավորների կողմից կենսաթոշակային ծառայության մասին առաջադրված  հարցին և նշել, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել մի կոնկրետ բանկի հետ, որը կենսաթոշակներ է տրամադրում և այսօրվա տվյալների համաձայն, բանկը պարտավոր է տաս օրվա ընթացքում վերաբաշխել կենսաթոշակառուներին, որպեսզի բոլորը մի օրում չստանան կենսաթոշակը:

«Բանկը կենսաթոշակառուներին թոշակը կփոխանցի ոչ թե տարկետմամբ, այլ կենսաթոշակն ավելի շուտ տալու առումով: Դա անհրաժեշտ դարձավ առաջին հերթին վարակի կանխարգելման տեսանկյունից, քանի որ բարձր ռիսկի մարդիկ ՝ տարեցները, հավաքվում էին մի տեղում», – հայտարարել է Գիորգի Գախարիան:

Նմանատիպ