Ընդիմության կողմից լսում ենք բողոքներ և անպատվություն, պրոֆեսիոնալ և հիմնարար համագործակցության փոխարեն. Բիձինա Իվանիշվիլի
Ընդիմությունը փաստերով նկատողությունների փոխարեն անցել է անպատվության վրա,- այս մասին «Վրացական երազանք ժողովրդավարական Վրաստան» կուսակցության նախագահ Բիձինա Իվանիշվիլին հայտարարել է առաջին ալիքով, «Արդիական թեմա Մակա Ցինցաձեի հետ» հաղորդման ժամանակ, քաղաքականություն վերադառնալու պատճառների մասին զրուցելիս:
Նրա խոսքերով նրա փոխարեն, որ երկրում լինի կոնստրուկտիվ ընդիմություն, որը ճիշտ մրցակցություն կունենա իշխանությունների հետ, իրականում, ընդիմությունը անպատասխանատու է և ոչկոնստրուկտիվ:
«Փոխարեն, երկրում լինի կոնստրուկտիվ ընդիմություն, որը ճիշտ մրցակցություն կունենա իշխանությունների հետ, որը մեզ շատ հարկավոր է, իրականում, ընդիմությունը անպատասխանատու է և ոչկոնստրուկտիվ, որը առանց փաստերի և հիմքերի անցել է անպատվության վրա»,-հայտարարել է Իվանիշվիլին:
«Վրացական երազանք» կուսակցության նախագահի գնահատմամբ, իրավիճակը բարդացնում է նաև երկրի տնտեսական վիճակը, Վրաստանի տնտեսությունը 10 անգամ փոքր է Եվրոպայի զարգացած երկրների տնտեսությունից: Նրա խոսքերով, երկրի տնտեսությունը համեմատելու համար պետք է հաշվի առնել մեկ քաղաքացու վրա արտադրված արտադրանքի ցուցանիշը: Վրաստանում մեկ բնակչի վրա արտադրված արտադրանքի ցուցանիշը 4400 – 4500 է, այն դեպքում, երբ Եվրոպայի զարգացած երկրներում մեկ բնակչի համար գերազանցում է 40 հազարը:
«Այս ֆոնին մեկ անգամ ևս ցանկանում եմ հիշեցնել և համոզել մեր բնակչությանը, որ չեն գտնի մի նախադեպ, երբ այսպիսի փոքր տնտեսություն ունեցող երկրում այսպիսի բարձունքի վրա լինի մարդու իրավունքների պաշտպանությունը: Սակայն հիմնական իրավունքն այն է, որ նա պետք է ունենա աշխատանք և ունենա արժանի եկամուտ, ցավոք մեր տնտեսությունը դեռ.ս չի կարող հաղթահարել դա և այս ֆոնին դժվար է պահպանել կայունությունը»,-հայտարարել է Բիձինա Իվանիշվիլին:
Նա խոսել է նաև ատելության լեզվի մասին և նշել, որ ընդիմությունը միայն քննադատության համար չէ, նրանք հասարակությանը պետք է ցույց տան երկրի զարգացման լավագույն ճանապարհները:
«Վրացական երազանք – ժողովրդավարական Վրաստան» կուսակցության նախագահի խոսքերով, նրա քաղաքականություն վերադառնալու հիմնական պատճառներից մեկը նաև սա է:
Հեղինակ -
Edgar Barsegyan