Ընդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչների կազմակերպմամբ խորհրդարանի մոտ տեղի է ունենալու ցույց
«Միասնական ազգային շարժում» կուսակցությունը, «ազգային ժողովրդավարական կուսակցությունը», «պետությունը ժողովրդի համար» և «նոր Վրաստան» շարժումները, ինչպես նաև «Լեյբորիստական» կուսակցությունը, ծրագրում են անց կացնել Զազա Սարալիձեի և Մալխազ Մաչալիկաշվիլիի համերաշխության ակցիա:
Ինչպես հայտարարում են կազմակեպիչները, ցույցը տեղի է ունենալու ժամը 16:00-ին Ռուսթավելիի պողոտայում, խորհրդարանի շենքի դիմաց: Ցույցին սպասում են նաև Զազա Սարալիձեին և Մալխազ Մաչալիկաշվիլիին:
Խորհրդարանի մոտ #չսպանես վերտառությամբ ցույցը ընթանում էր մի քանի օրվա ընթացքում, հունիսի 3-ին ընդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչները, Խորավայի փողոցում սպանության հետաքննության գործընթացում, կոչ են արել իշխանություններին իրականացնել կոնկրետ գործողություններ և հայտարարել են, որ հունիսի 10-ին կազմակերպելու են ցույց:
Հեղինակ -
Edgar Barsegyan