Ընդդիմությունն իրավունք ունի հանրահավաք անցկացնել, գլխավորն այն է, որ ամեն ինչ լինի օրենքի սահմաններում. Կախա Կալաձե
Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեի հայտարարությամբ, ընդդիմությունն իրավունք ունի հանրահավաք անցկացնել, բայց ամեն ինչ պետք է լինի օրենքի սահմաններում։
«Հանրահավաքը նրանց իրավունքն է։ Իրենք իրավունք ունեն հանրահավաքներ անելու։ Գլխավորը ամեն ինչ լինի օրենքի սահմաններում։ Ինչ վերաբերում է իմ վերաբերմունքին, ապա իմ վերաբերմունքը կլինի այն, թե ինչ նախագծերը կլինեն մայրաքաղաքում և, իհարկե, ես պատրաստվում եմ շարունակել աշխատել առաջիկա չորս տարիներին»,- ասել է Կալաձեն։
Ընդդիմությունը հայտարարել է, որ հանրահավաքը տեղի կունենա նոյեմբերի 6-ին։