Ընդդիմությունը շատ անգամ ցույց է տվել, որ միասնական, սկզբունքային է և հետևում է իր ծրագրին, ինչը բոյկոտն է այնքան ժամանակ, քանի դեռ չեն կատարվի պահանջները. Լևան Թարխնիշվիլի
«Եվրոպական Վրաստանի» անդամ Լևան Թարխնիշվիլիի հայտարարությամբ, քաղաքական կուսակցությունների միջև բանակցային գործընթացում ոչ մի նոր բան չկա:
«Մենք սպասում ենք «Վրացական երազանքին», քանի որ գնդակը նրանց կողմն է, և, համապատասխանաբար, նրանք պետք է նոր առաջարկ բերեն, հաշվի առնելով նոր իրողությունը: Իրականությունն այն է, որ նրանք խորհրդարանում միայնակ են, ուստի միակուսակցական խորհրդարանն արդեն ընդունված փաստ է: Ինչ վերաբերում է նրանց առաջարկին, հուսով եմ, որ այս առաջարկն ավելի իրատեսական կլինի, քան նախորդ առաջարկները», – նշել է Լևան Թարխնիշվիլին:
Ըստ նրա, խորհրդարան մուտք գործելու միակ հնարավորությունը ընդդիմության պահանջների բավարարումն ու նոր ընտրություններն են:
«Դրա համար կա միայն մեկ հնարավորություն, դա նոր ընտրություններն են և ընդդիմության պահանջների բավարարումը, մնացած ամեն ինչ արդեն սպառված է: Վրացական ընդդիմությունը շատ անգամ ցույց է տվել, որ միասնական, սկզբունքային է և հետևում է իր ծրագրին: Այս ծրագիրը նախատեսում է բոյկոտել մինչև պահանջների կատարումը: Պահանջները չորսն են. Նոր ընտրություններ, նոր վարչակազմ, նոր ընտրական միջավայր և քաղբանտարկյալների ազատ արձակում: Մնացածը անլուրջ մարդու անլուրջ խոսակցություններն են: Ես չգիտեմ, թե ինչ է երազում տեսել պարոն Արչիլ Թալակվաձեն, գուցե նա շուտ է սկսել ամանորի տոնակատարությունը, և դրա արդյունքը նրա հայտարարությունն է: Հիշեցնեմ, որ պարոն Արչիլը և պարոն Կոբախիձեն նույնպես համարձակորեն ասում էին, որ առաջին նստաշրջանը կլինի բազմակուսակցական, և մենք կստանանք այն, ինչ ստացել ենք: Մենք տեսանք նաև, որ առաջին նիստում նրանք նստած էին մենակ ու միմյանց հաճոյախոսություններ էին անում, դա կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ «Վրացական երազանքը» չի ճանաչել առկա իրողությունը: Մեր կողմից ամեն ինչ նույնն է, ինչ կար: Մենք մեր պահանջների մեջ միանգամայն սկզբունքային ենք»,- հայտարարել է Լևան Թարխնիշվիլին:
Վրաստանի խորհրդարանի նախագահ Արչիլ Թալակվաձեի հայտարարությամբ, առաջիկա ամիսներին խորհրդարանը կլինի ճիշտ այնպիսի ձ.աչափով, ինչպիսին ընտրել է հասարակությունը և ստատուս-քվոն շուտով կփոխվի: