Ընդդիմությունը հերթական հանդիպումն է անցկացնում «Լելոյի» գրասենյակում:
Ինչպես հայտարարել է «Լելոյի» անդամ Սաբա Բուաձեն, հանդիպմանը նրանք կխոսեն բողոքի միջոցառումների պլանավորման մասին:
«Ինչպես գիտեք, նոյեմբերի 21-ին երկրորդ փուլն է, և մենք ուզում ենք երկրորդ փուլին զուգահեռ կազմակերպել համատեղ հասարակական բողոք: Այս բողոքը ներառում է բոլոր հնարավոր ձևերը, որոնք օրենքի շրջանակներում են: Ընդդիմությունը դեռ չի պայմանավորվել այն ձևի վերաբերյալ, որով մենք կանցկացնենք հանրահավաքը», – հայտարարել է Սաբա Բուաձեն:
Նրա խոսքով, ամոթի միջանցքները տեղամասերում չեն կազմակերպվի «Լելոյի» ու միավորված ընդդիմության ձևաչափով:
«Եթե ինչ-որ մեկը դա անում է անհատապես, դա իր որոշումն է: Մենք դեմ ենք բողոքի նման ձևին և այն համարում ենք անարդյունավետ, ապակառուցողական: Դիտարկվում են տարբեր վարկածներ, ներառյալ կենդանի շղթան»,- ասել է Բուաձեն: