Ընդդիմությանը կառաջարկենք Ժողովրդական պաշտպանի թեկնածության ընտրության ներառական գործընթաց. Իրակլի Կոբախիձե
Ընդդիմությանը կառաջարկենք Ժողովրդական պաշտպանի թեկնածության ընտրության ներառական գործընթաց. Իրակլի Կոբախիձե

«Վրացական երազանքի» նախագահ Իրակլի Կոբախիձեն հայտարարում է, որ ընդդիմությանը կառաջարկվի Ժողովրդական պաշտպանի թեկնածության ընտրության ներառական գործընթաց։

Բացի այդ, ըստ Կոբախիձեի, ԿԸՀ-ի նախագահի և պրոֆեսիոնալ անդամների ընտրությունը մեծամասնությամբ չի մտնում 12 կետերի մեջ։

«Ժողովրդական պաշտպան ընտրելու համար անհրաժեշտ է 90 ձայն, և ըստ սահմանադրության՝ այս հարցում պետք է հասնել բազմակուսակցական կոնսենսուսի։ Հետևաբար, մեզ անհրաժեշտ կլինի համապատասխան գործընթաց։ Մենք ընդդիմությանը առաջարկելու ենք թեկնածուների ընտրության ներառական գործընթաց: Այդպես է լինելու նաև Արդարադատության բարձրագույն խորհրդի ոչ դատավոր անդամների ընտրության դեպքում։ Մենք պետք է ընտրենք այնպիսի թեկնածուների, որոնք հավասարապես ընդունելի են մեծամասնության և ընդդիմության համար։ Սա կրկնակի պատասխանատվություն է, և մենք և ընդդիմությունը պետք է գործենք այս պատասխանատվությամբ։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ ընտրելու համար սահմանվում է որակյալ մեծամասնություն։ Երկու դեպքում չի հաջողվել մոբիլիզացնել ձայները, և ձայները հասել են 76-ի։ ԿԸՀ-ի նախագահի և պրոֆեսիոնալ անդամների ընտրությունը որակյալ մեծամասնությամբ չի մտնում 12-րդ կետի մեջ: Մենք կփորձենք հասնել լայն կոնսենսուսի, բայց եթե դա չստացվի, մենք ստիպված կլինենք կրկին ընտրել նրանց 76 ձայնով»,- ասել է Իրակլի Կոբախիձեն։