Ընդդիմության կառուցողականության մասին խոսելու մեկնարկը ավտորիտարիզմի կողմ արված քայլ է. Գիգի ՈՒգուլավա
Թե ինչպիսին կլինի ընդդիմությունը, դա կախված չէ իշխանություններից, ընդդիմության կառուցողականության մասին խոսելու մեկնարկը ավտորիտարիզմի կողմ արված քայլ է,- այս մասին հայտարարել է «Եվրոպական Վրաստանի» առաջնորդներից մեկը, Գիգի Ուգուլավան:
Լրագրողների հետ զրույցում նա արձագանքել է նաև Բիձինա Իվանիշվիլիի քաղաքականությունից հեռանալու որոշմանը:
Բացի այդ, Ուգուլավան խոսել է Դավիթ Գարեջիի գործով ձերբակալված Իվերի Մելաշվիլիի և Նատալյա Իլիչովայի մասին:
Ինչպես նա նշել է, Բիձինա Իվանիշվիլիի ցանկությունն է, որ երկրում լինի նոր ընդդիմություն, սակայն դա իշխանությունների որոշելունը չէ:
Նրա խոսքով, Բիձինա Իվանիշվիլին քաղաքականությունից ամբողջությամբ կհեռանա այն ժամանակ, երբ «Վրացական երազանքն» այլևս իշխանությունում չի լինի: