Ընդդիմության առաջնորդներն ու նրանց համախոհները գլխավորում են երթը

18:04, 05.11.2024

Ընդդիմության առաջնորդներն ու նրանց համախոհները գլխավորում են երթը։ Հանրահավաքի մասնակիցները վերաքննիչ դատարանից շարժվելու են Սադգուրիի հրապարակի ուղղությամբ։

Նրանք վանկարկում են՝ «Ուր ենք գնում-Եվրոպա»։ Նրանց հետ են Նիկա Մելիան, Գիորգի Վաշաձեն, Թինա Բոկուչավան, Մամուկա Խազարաձեն, Բադրի Ջափարիձեն, Սաբա Բուաձեն, Զուրաբ Ջափարիձեն, Սոփո Ջափարիձեն և այլք։

Այսօր Վերաքննիչ դատարանում էին ընդդիմության առաջնորդները։ Երեկ հայտարարվում էր, որ հանրահավաքը կանցկացվի Սպորտի պալատի մոտ, սակայն այսօր ընդդիմությունը փոխեց որոշումը։ Ընդդիմության առաջնորդները հայտնել են, որ պլանը փոխվել է Թեթրիծղարոյի դատարանի որոշումից հետո։ Նրանց կարծիքով՝ անհրաժեշտ էր արդար դատաքննություններ պահանջել Վերաքննիչ դատարանից։ Բացի այդ, Վերաքննիչ դատարանում այսօր նշանակված հայցերի քննարկումը հետաձգվեց։

Նմանատիպ