Ընդդիմադիր պատգամավորների համար որոշակի լիազորությունների շնորհման կանոնակարգում ծրագրված փոփոխությունները այսօր քննարկելու են գործընթացային հարցերով հանձնաժողովի նիստում

10:38, 26.01.2021

Խորհրդարանի կանոնակարգում նախատեսվող փոփոխությունները, որոնք վերաբերում են պատգամավորներին որոշակի լիազորություններ տալու հետ, այսօր քննարկվելու են ընթացակարգային հարցերի և կանոնակարգերի հանձնաժողովի նիստում: Պատգամավորները նախագիծը կքննարկեն առաջին ընթերցմամբ: Օրինագիծը այս շաբաթ դուրս կբերվի արտահերթ նստաշրջանին: Օրենսդրական առաջարկները կքննարկվեն արագացված կարգով:

Ընթացակարգային հանձնաժողովի նախագահ, Իրակլի Քադագիշվիլիի հայտարարությամբ, մեծամասնության կողմից պատրաստված օրինագիծը, թույլ կտա առանց խմբակցության պատգամավորներին լիակատար մասնակցություն ունենալ խորհրդարանական կյանքում: Ըստ նրա, փոփոխությունները ստեղծված իրավիճակից ելնելով թելադրված են  և տարածվելու են միայն տասներրորդ գումարման խորհրդարանի վրա:

«Քաղաքական սուբյեկտներին, այն պատգամավորներին, որոնք կլինեն առանց խմբակցության, սակայն կլինեն ընդդիմությունում, հնարավորություն կտրվի ունենալ խորհրդարանական կյանքի բոլորլիարժեք լծակները, ներառյալ ՝ բանավեճեր ինտերպելացիայի կարգով, զբաղեցնել հանձնաժողովի նախագահի տեղակալի, խորհրդարանի փոխնախագահի պաշտոնը և այլն: Այսինքն, դա բարի կամք է, որ խորհրդարանական կյանքը լինի լիարժեք բոլոր առումներով»,- հայտարարել է Իրակլի Քադագիշվիլին:

Փոփոխությունների համաձայն, փոխնախագահի թեկնածու կարող է առաջադրել խորհրդարանական ընդդիմությունում գտնվող, առանց խմբակցության պատգամավորների խումբը: Բացի այդ, հանձնաժողովի նախագահի մեկ տեղակալի թեկնածու առաջադրելու իրավունք կտրվի խորհրդարանական ընդդիմությունում գտնվող առանց խմբակցության անդամ, առնվազն չորս անդամներից բաղկացած խումբ:

Բացի այդ, առանց խմբակցություն պատգամավորները հնարավորություն կունենան ներգրավվել քաղաքական բանավեճերին և մասնակցել օրինագծի քննարկմանը, ինչպես նաև ինտերպելացիայի ընթացակարգի շրջանակներում:

Կանոնակարգի փոփոխություններում նշվում է, որ այդ բացառությունները վերաբերում են միայն տասներրորդ գումարման խորհրդարանին:

Նմանատիպ