Էգզիթփոլների արյունքների համաձայն, ՈՒկրաինայի նոր նախագահ է Վլադիմիր Զելենսկին
Էգզիթփոլների արյունքների համաձայն, ՈՒկրաինայի նոր նախագահ է Վլադիմիր Զելենսկին

Ազգային էգզիթփոլների արյունքների համաձայն, ժամը 18:00-ի տվյալներով, ՈՒկրաինայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում, 73,2 տոկոս ձայնով հաղթել է դերասան և շոումեն Վլադիմիր Զելենսկին: Գործող նախագահի օգտին քվեարկել է 25,3 տոկոսը:

Էգզիթփոլների արդյունքները թեկնածուները գնահատելու են իրենց ընտրական շտաբներում:

Մինչ ընտրությունները անց են կացվել բազմաթիվ հետազոտություններ: Վերջիններից մեկը անց է կացրել «ռեյտինգ» կազմակերպությունը, որի համաձայն Վլադիմիր Զելենսկիին աջակցել է ընտրողների 52 տոկոսը, իսկ Պետրո Պորոշենկոյին 19 տոկոսը: Որոշում դեռևս չէր ընդունել 19 տոկոսը, իսկ 10 տոկոսը ընդհանրապես չէր գնալու ընտրություններին:

ՈՒկրաինայում նախագահին ընտրում են հինգ տարով: Նախագահի երդմնակալությունը տեղի է ունենալու մայիսի 31-ին:

Էգզիթփոլների արդյունքում հարցումը իրականացվել է 300 ընտրատեղամաս, 13000 ընտրող: