Էգզիթփոլների արդյունքների համաձայն Ուկրաինայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլը անց է կացվելու Վլադիմիր Զեկենսկիի և Պետրո Պորոշենկոյի միջև
Էգզիթփոլների արդյունքների համաձայն Ուկրաինայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլը անց է կացվելու Վլադիմիր Զեկենսկիի և Պետրո Պորոշենկոյի միջև

Ուկրաինայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլը անց է կացվելու Վլադիմիր Զեկենսկիի և Պետրո Պորոշենկոյի միջև։ Հայտնի են էգզիթփոլների նախնական արդյունքները, որի համաձայն Վլադիմիր Զելենսկին ստացել է ընտրողների ձայների 30,4 տոկոսը։ Իսկ գործող նախագահ Պետրո Պորոշենկոն 17,8 տոկոս։

Երրորդ տեղում է նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոն 14,2 տոկոսով։

Ընտրատեղամասերը փակվել են տեղական ժամանակով ժամը 20։00֊ին։

Այն դեպքում, եթե վերջնական արդյունքները համընկեն էգզիթփոլների հետ, ապա երկրորդ փուլը տեղի է ունենալու ապրիլի 21-ին:

Ընտրությունները լուսաբանելու նպատակով ՈՒկրաինայում է գտնվում Վրաստանի առաջին ալիքի նկարահանող խումբը: