Էդգարս Ռինկևիչս. Այս պահին Լատվիային Ռուսաստանի կողմից անմիջական ռազմական սպառնալիք չի սպառնում, սակայն դիվերսիոն սպառնալիքների հնարավորությունը բացառված չէ

21:49, 22.07.2026

Լատվիայի նախագահ Էդգարս Ռինկևիչսի հայտարարությամբ՝ ներկայումս Լատվիային Ռուսաստանի կողմից ուղղակի ռազմական սպառնալիք չի սպառնում, սակայն, նրա խոսքով, քաղաքացիները պետք է զգոնություն և ուշադրություն ցուցաբերեն հնարավոր դիվերսիոն գործունեության առնչությամբ։

Ինչպես նշել է Ռինկևիչսը, այս պահին Լատվիային Ռուսաստանի կողմից անմիջական ռազմական սպառնալիք չի սպառնում, սակայն դիվերսիոն սպառնալիքների հնարավորությունը բացառված չէ։

«Մենք տեսնում ենք, որ իրավիճակը բավականին դինամիկ է փոխվում․ այն, ինչ մի քանի ամիս առաջ արդիական էր, հիմա այլևս արդիական չէ, փոխարենը հայտնվում է ինչ-որ նոր բան։ Ուստի շատ շնորհակալ եմ մեր անվտանգության կառույցներին։ Ինչպես նաև հանրությանը կոչ եմ անում ցուցաբերել զգոնություն և ուշադրություն։ Եթե որևէ կասկածելի բան նկատեք, դրա մասին անհապաղ տեղեկացրեք համապատասխան գերատեսչություններին»,— հայտարարել է Լատվիայի նախագահը։

Սրա հետ մեկտեղ, ինչպես նշել է Էդգարս Ռինկևիչսը, ամեն ինչ նախապես հաշվի առնելն ու բացարձակապես բոլոր հնարավոր սցենարներին պատրաստ լինելը գրեթե անհնար է, և դրա մասին անհրաժեշտ է բաց խոսել։ Մինչ այդ Ռինկևիչսը հաստատել էր, որ հետախուզական տեղեկատվություն է ստացել Բալթյան երկրների դեմ Ռուսաստանի կողմից սպասվող հնարավոր հրահրումների (պրովոկացիաների) վերաբերյալ, ինչից հետո Լատվիան ուժեղացրել է կրիտիկական ենթակառուցվածքների պաշտպանությունը։

Նմանատիպ