Էականորեն կարևոր է, որ բոլոր քաղաքական կողմերը ջանքերն ուղղեն ընթացիկ քաղաքական ճգնաժամը շուտափույթ լուծելու համար. Իրաչե Գարսիա
Էականորեն կարևոր է, որ բոլոր քաղաքական կողմերը ջանքերն ուղղեն ընթացիկ քաղաքական ճգնաժամը շուտափույթ լուծելու համար. Իրաչե Գարսիա

Եվրախորհրդարանի սոցիալ-դեմոկրատական ​​խմբակցության նախագահ, Իրաչե Գարսիան «Թվիթեր» սոցիալական ցանցում արձագանքում է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ հանդիպմանը:

«Մենք արդյունավետ հանդիպում ունեցանք Վրաստանի վարչապետ Ղարիբաշվիլիի հետ: Մենք վերահաստատեցինք Ասոցացման համաձայնագրին համապատասխան, քաղաքական և տնտեսական ինտեգրման խորացմանն ուղղված մեր անսասան հանձնառությունը: Կարևոր է, որ բոլոր քաղաքական կուսակցությունները ջանքեր գործադրեն առկա քաղաքական ճգնաժամը արագ լուծելու համար», – գրել է Իրաչե Գարսիան: