Ձյուդո․ Նինո Գուլբանին դուրս է եկել աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչ

14:48, 08.10.2026
Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում ընթացող ձյուդոյի աշխարհի առաջնությունում երկրորդ հաղթանակն է տարել Նինո Գուլբանին (70 կգ)։ Վրացի ձյուդոյիստուհին հաղթել է Իսրայելի ներկայացուցիչ Մայա Գոշենին։
Հաջորդ փուլում՝ 1/8 եզրափակիչում, Գուլբանիի մրցակիցը կլինի շվեդ Իդա Էրիկսոնը։
Ընթացիկ աշխարհի առաջնությունում Վրաստանի հավաքականի հաշվին երեք մեդալ կա․ աշխարհի չեմպիոն է դարձել Տատո Գրիգալաշվիլին (81 կգ), Էթեր Լիպարտելիանը (57 կգ) նվաճել է արծաթե, իսկ Գիորգի Սարդալաշվիլին (60 կգ)՝ բրոնզե մեդալ։

Նմանատիպ