Ձյուդոյի Եվրոպայի առաջնություն | Գիորգի Սարդալաշվիլին դուրս եկավ կիսաեզրափակիչ #1TVSPORT
Թբիլիսիում ընթացող ձյուդոյի Եվրոպայի առաջնությունում գործող չեմպիոն Գիորգի Սարդալաշվիլին (60 կգ) կմրցի կիսաեզրափակչում. վրացի մարզիկը քառորդ եզրափակչում հաղթեց բելգիացի Վերստրատենին և եզրափակիչ դուրս գալու համար կհանդիպի ադրբեջանցի Բալաբայ Աղաևին:
Մայրցամաքի առաջնությունն ընթանում է «Թբիլիսի Արենայում»: Եվրոպայի առաջնության առաջին օրը մեդալները կխաղարկվեն չորս քաշային կարգերում՝ տղամարդկանց 60 և 66 կգ, իսկ կանանց 48 և 52 կգ կարգերում:
Նախնական գոտեմարտերը մեկնարկել են ժամը 10:00-ին: Եզրափակիչ փուլի ուղիղ հեռարձակումները ժամը 16:00-ից կառաջարկեն Վրաստանի Առաջին ալիքը և Առաջին ալիք Սպորտը: