Ձյուդոյի դաշնությունում ստեղծված իրավիճակը ուսումնասիրելու է հատուկ հանձնաժողովը
Ձյուդոյի դաշնությունում ստեղծված իրավիճակը ուսումնասիրելու է հատուկ հանձնաժողովը, որում միավորվելու են մշակույթի նախարարության, խորհրդարանի սպորտի կոմիտեի և օլիմպիական կոմիտեի անդամները,-այս մասին հայտարարություն է արել Վրաստանի մշակույթի և սպորտի նախարար, Միխեիլ Գիորգաձեն:
Ինչպես նշել է Գիորգաձեն, հանձնաժողովի անդամները ձյուդոի դաշնությունից պահանջելու են մանրամասն լրատվություն և փաստաթղթեր, որոնց մասին զրույց էր գնում վերջին օրերին:
«Համաձայնության ենք եկել, որ ստեղծվի հանձնաժողով: Հանձնաժողովի կազմում նախարարության կողմից լինելու եմ ես և իմ տեղակալները, ինչպես նաև Միխեիլ Ղավելաշվիլին, Շոթա Խաբարելին, Լերի Խաբելովը, սպորտի կոմիտեի և օլիմպիական կոմիտեի ներկայացուցիչները: Մոտ օրերս մենք ուսումնասիրելու ենք այդ հարցը և կընդունենք որոշում, որի մասին կտեղեկանա հանրությունը»,-հայտարարել է նախարարը:
Միխեիլ Գիորգաձեն կոչ է արել բոլորին, ձեռնպահ մնալ իրավիճակի լարումից և բոլոր գործողությունները իրականացնել օրենքի սահմաններում:
Դրա հետ մեկտեղ, սպորտի կոմիտեի անդամ, Շոթա Խաբարելին հայտարարել է, որ նրա կարծիքով ձյուդոյի ֆեդերացիայի այսօրվա համագումարը պետք է հետաձգվի:
«Ելնելով այն բանից, որ գոյություն ունեն այնպիսի դետալներ, որոնք հարկավոր է ուսումնասիրել, համագումարը պետք է հետաձգվի և այսօրվա համագումարը արդյունք չի տա»,-հայտարարել է Շոթա Խաբարելին:
Հեղինակ -
Edgar Barsegyan