Ձյուդոյի ֆեդերացիայի այսօրվա համագումարը պետք է հետաձգվի. Շոթա Խաբարելի
Ձյուդոյի ֆեդերացիայի այսօրվա համագումարը պետք է հետաձգվի. Շոթա Խաբարելի

Վրաստանի մշակույթի և սպորտի նախարար Միխեիլ Գիորգաձեն հանդիպում է օլիմպիական կոմիտեի նախագահ Լերի Խաբելովին, խորհրդարանի սպորտի կոմիտեի նախագահ Միխեիլ Ղավելաշվիլուն, ինչպես նաև կոմիտեի անդամ Շոթա Խաբարելիին: Հանդիպումն ընթանում է մշակույթի և սպորտի նախարարությունում:

Հանդիումից հետո, 11:00-ին Միխեիլ Գիորգաձեն անելու է պաշտոնական հայտարարություն:

Ինչպես հայտարարել է սպորտի կոմիտեի անդամ Շոթա Խաբարելին, նախքան հանդիպման մեկնարկը, նրա կարծիքով, Ձյուդոյի ֆեդերացիայի այսօրվա համագումարը պետք է հետաձգվի:

«Կարծում եմ, Ձյուդոյի ֆեդերացիայի այսօրվա համագումարը պետք է հետաձգվի, քանի որ կան այնպիսի մանրամասներ, որոնք ուսումնասիրության կարիք ունեն»,- հայտարարել է Շոթա Խաբարելին:

Ձյուդոյի Ֆեդերացիայի արտահերթ համագումարը նշանակված է այսօր, «Բիլթմոր» հյուրանոցում, 12:00-ին: