Ձյուդոիստները Դավիթ Քևխիշվիլուն առաջարկում են հանդիպել լրագրողների ներկայությամբ
Ձյուդոիստները Դավիթ Քևխիշվիլուն առաջարկում են հանդիպել լրագրողների ներկայությամբ

Ձյուդոիստները Ձյուդոյի ֆեդերացիայի նախագահ Դավիթ Քևխիշվիլուն առաջարկում են հանդիպել մայիսի 7-ին, 12:00-ին:

Ինչպես հայտարարել են մարզիկները, նրանց պահանջն է ԶԼՄ-ների ներկայությամբ անցկացվի հանդիպում, որտեղ բացեիբաց կխոսեն բոլոր խնդրահարույց հարցերի շուրջ:

Դրա հետ մեկտեղ, այսօր, 17:00-ին, Ձյուդոյի ֆեդերացիայում կայացել է Դավիթ Քևխիշվիլու ճեպազրույցը: Դեռևս հայտնի չէ, թե ինչ հայտարարություն է անելու Ձյուդոյի ֆեդերացիայի նախագահը:

Ձյուդոիստները երեկ պահանջել են Քևխիշվիլու հրաժարականը և նույն պահանջով այսօր բողոքի ցույց անցկացրել Վակեի այգում: