Ձյուդո | Լուկա Մայսուրաձեն Եվրոպայի չեմպիոն է #1TVSPORT
Թբիլիսիում ընթացող ձյուդոյի Եվրոպայի առաջնությունում Լուկա Մայսուրաձեն (90 կգ) նվաճել է ոսկե մեդալ։ Եզրափակիչ գոտեմարտում աշխարհի չեմպիոնը վազարիով հաղթել է Սերբիայի հավաքականի անդամ Նեմանյա Մայդովին և կարիերայում երկրորդ անգամ դարձել Եվրոպայի չեմպիոն։
Լուկա Մայսուրաձեն 2026 թվականի Եվրոպայի առաջնության եզրափակիչ հասնելու ճանապարհին հաղթել է Ռիմ Ֆրիդման Զիլբերշտեյնին, Իսլամ Սոգենովին, Իվայլո Իվանովին և Ալեքս Կրետին։
Այս ոսկե մեդալը Լուկա Մայսուրաձեի համար չորրորդն է Եվրոպայի առաջնություններում։ Առաջին անգամ նա չեմպիոն է դարձել 2022 թվականին, իսկ 2019 և 2020 թվականներին նվաճել է բրոնզե մեդալ։
2026 թվականի մայրցամաքային առաջնությունում Մայսուրաձեն Վրաստանի պատվիրակությանը բերել է հինգերորդ մեդալը։ Եվրոպայի չեմպիոններ են դարձել Էթեր Լիպարտելիանին (57 կգ) և Լաշա Շավդաթուաշվիլին (73 կգ), իսկ արծաթե մեդալներ վրացական պատվիրակությանը բերել են Գիորգի Սարդալաշվիլին (60 կգ) և Տատո Գրիգալաշվիլին (81 կգ)։