Ձյուդո. Լաշա Շավդաթուաշվիլին երկրորդ անգամ դարձավ Եվրոպայի չեմպիոն #1TVSPORT

17:32, 17.04.2026

Թբիլիսիում ընթացող Եվրոպայի առաջնությունը հաղթանակով եզրափակեց 73 կգ քաշային կարգում հանդես եկող Լաշա Շավդաթուաշվիլին։ Նա եզրափակչում հաղթեց Ադրբեջանի ներկայացուցիչ Հիդայաթ Հեյդարովին և երկրորդ անգամ դարձավ Եվրոպայի չեմպիոն։

Ինչպես բնորոշ է եզրափակիչներին, գոտեմարտը չափազանց լարված ստացվեց և տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ։ Ձյուդոիստները պայքարեցին 10 րոպե, սակայն ոչ մեկին չհաջողվեց միավոր վաստակել։ Լաշա Շավդաթուաշվիլին ստիպեց մրցակցին երեք զգուշացում ստանալ և արժանացավ ոսկե մեդալի։

Նրա հավաքածուում արդեն կան Օլիմպիական խաղերի, աշխարհի և Եվրոպայի (2) առաջնությունների ոսկե մեդալներ։

Հիշեցնենք, որ մի քանի րոպե առաջ Եվրոպայի չեմպիոն էր դարձել նաև Էթեր Լիպարտելիանին։

Նմանատիպ