Ձյուդո. Էթեր Լիպարտելիանին Եվրոպայի չեմպիոն է #1TVSPORT
Թբիլիսիում ընթացող Եվրոպայի առաջնությունն արդյունավետորեն եզրափակեց Էթեր Լիպարտելիանին (57 կգ), ով եզրափակչում տպավորիչ նետումով հաղթեց Իսրայելի ներկայացուցիչ Թիմնա Նելսոն Լևիին:
Գոտեմարտի սկզբում վրացի ձյուդոիստը միավոր կորցրեց և մինչև վերջին վայրկյանները պարտվում էր 0:1 հաշվով, սակայն հանդիպման ավարտից 15 վայրկյան առաջ Էթեր Լիպարտელიանին մրցակցին հաղթեց իպոնով և աշխարհի չեմպիոնի տիտղոսին ավելացրեց նաև Եվրոպայի ոսկին:
Նա առաջին վրացի կին ձյուդոիստն է, ով հաղթել է Եվրոպայի առաջնությունում: