Ձյուդո | Էթեր Լիպարտելիանին Եվրոպայի առաջնությունը սկսեց հաղթանակով #1TVSPORT
Թբիլիսում ընթացող ձյուդոյի Եվրոպայի առաջնությունում աշխարհի գործող չեմպիոն Էթեր Լիպարտելիանին (57 կգ) տարավ իր առաջին հաղթանակը:
Վրացի մարզիկը չորս յուկոյով հաղթեց նորվեգացի Էլիս Բոերաասին և դուրս եկավ մեկ ութերորդ եզրափակիչ:
Այսօր մրցաշարում մեդալների համար կպայքարեն ևս չորս վրացի ձյուդոիստներ՝ տղամարդկանց 73 կգ քաշային կարգում Լաշա Շավդաթուաշվիլին և Միխեիլ Բախբախաշվիլին, իսկ կանանցից՝ Նինո Լոլաձեն (57 կգ) և Նինո Ծիկլաուրին (63 կգ):
Մայրցամաքային առաջնությունն անցկացվում է «Թբիլիսի Արենայում»:
Եվրոպայի առաջնության երկրորդ օրը մեդալները կխաղարկվեն երեք քաշային կարգերում՝ տղամարդկանց 73 կգ, իսկ կանանց 57 և 63 կգ քաշային կարգերում: Նախնական գոտեմարտերը մեկնարկել են ժամը 10:00-ին: Եզրափակիչ փուլի ուղիղ հեռարձակումները ժամը 16:00-ից կցուցադրի Վրաստանի Առաջին ալիքը: