Ձյուդո | Չխվիմիանին և Զիրաքաշվիլին դարձել են Վրաստանի չեմպիոններ
Ձյուդո | Չխվիմիանին և Զիրաքաշվիլին դարձել են Վրաստանի չեմպիոններ

Թելավում ընթացող ձյուդոյի Վրաստանի ընթացիկ առաջնությունում ոսկե մեդալներ են նվաճել Լուխում Չխվիմիանին (60 կգ) և Թենգո Զիրաքաշվիլին (66 կգ):

60 կգ քաշային կարգում Թեմուր Նոզաձեն նվաճել է արծաթե մեդալ, իսկ Իրակլի Կուպատաձեն ու Ամիրան Դարբաիսելին՝ բրոնզե:

66 կգ քաշային կարգում արծաթե մեդալակիր է դարձել Լաշա Նադիրաձեն, իսկ բրոնզե մեդալակիր են դարձել Գիգի Օտիաշվիլին ու Թոռնիկե Մազիաշվիլին։

Դեկտեմբերի 28-ին Վրաստանի առաջնությունում մեդալներ կխաղարկվեն 73 և 81 կգ քաշային կարգերում։