Ձյան առատ տեղումները խնդիրներ են ստեղծել Իմերեթիում, ակտիվորեն ընթանում են ճանապարհների մաքրման աշխատանքներ
Իմերեթում առատ տեղումների հետեւանքով ստեղծված խնդիրները լուծելու նպատակով ակտիվորեն իրականացվում են համապատասխան աշխատանքներ։ Զեմո Իմերեթիի ճանապարհները մաքրվել են ձնից:
Ձյան առատ տեղումների պատճառով բարձր լեռնային գյուղերում քաղաքացիների տեղաշարժը սահմանափակ է եղել։
Ողջ գիշեր աշխատել է հատուկ տեխնիկա՝ ինչպես համայնքապետարաններում, այնպես էլ գյուղերի ուղղությամբ, առավոտից վերսկսվել են մաքրման աշխատանքները։
Հորդառատ անձրևի հետևանքով Քութաիսիում, Ծղալտուբոյում, Վանում, Բաղդաթում, Թերջոլայում, Զեստափոնիում և Սամտրեդիայում հեղեղվել են փողոցներ, տնամերձ հողամասեր ու բակեր, գյուղատնտեսական ցանքատարածություններ և մոտ 40 բնակելի տների առաջին հարկեր։
Առատ տեղումների հետևանքով սողանքներ են առաջացել Վանում, Սամտրեդիայում, Բաղդաթում և Քութաիսիում։
Առատ տեղումներն ու վատ եղանակը Իմերեթում որոշ խնդիրներ են ստեղծել էլեկտրաէներգիայի մատակարարման առումով։ Հատուկ խմբերն աշխատում են շուրջօրյա՝ խնդիրը ժամանակին լուծելու համար։
Մարզում այս պահին էլեկտրաէներգիա չի մատակարարվում 70 680 բաժանորդի։