Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում բքի և ինտենսիվ ձյան պատճառով կա ձնահյուսի վտանգ: Այդ պատճառով, ճանապարհին արգելվել է բոլոր տիպի ավտոտրանսպորտի երթևեկությունը:
Ավտոճանապարհային վարչության և Միջավայրի ազգային գործակալության տեղեկությամբ, Մլեթա-Գուդաուրիի հատվածում ավտոտրանսպորտի երթևեկությունն իրականացվելու է առանց կանգ առնելու ռեժիմում:
Նշված ռեժիմով երթևեկությունը վերահսկելու է ոստիկանությունը:
Ճանապարհի մնացած հատվածներում ավտոտրանսպորտի երթևեկությունն ազատ է: