Ձնահոսքի պատճառով, Գուդաուրի-Կոբի հատվածում արգելվել է ցանկացած տիպի ավտոտրանսպորտի տեղաշարժը
Միջավայրի պաշտպանության և գյուղատնտեսության նախարարության, միջավայրի ազգային գործակալության փորձագետների խումբը, գտնվում է Գուդաուրի-Կոբի հատվածում և տեղում իրականացնում է ձնահոսքի մոնիտորինգ: Այս մասին լրատվությունը տարածում է միջավայրի ազգային գործակալությունը:
Փորձագետների երաշխավորությամբ, բարդ օդերևույթաբանական պայմանների և ձնահոսքի վտանգի պատճառով, Գուդաուրի-Կոբի հատվածում օրվա ընթացքում մաքրման աշխատանքներ չեն իրականացվելու: Համապատասխանաբար, փորձագետների հայտարարությամբ, այդ հատվածում արգելվում է ցանկացած տիպի ավտոտրանսպորտի տեղաշարժը:
Օդերևույթաբանների լրատվությամբ, նոյեմբերի 17-ին արևմտյան Վրաստանում սպասվում է անձրև, իսկ բարձրալեռ շրջաններում ձյուն:
Թբիլիսիում, օրվա առաջին կեսին սպասվում է անձրև, որից հետո քամի:
Միջավայրի ազգային գործակալության փորձագետների խումբը, մնում են տեղում և շարունակում են մոնիտորինքը,-ասված է գործակալության լրատվության մեջ:
Հեղինակ -
Edgar Barsegyan