Ձնահոսքի բարձր վտանգի պատճառով Գուդաուրի-Կոբի հատվածում ժամանակավորապես արգելվում է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը
Ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտի տվյալներով՝ Գուդաուրի-Կոբի հատվածում ձնահոսքի վտանգի մակարդակը բարձր է, այդ պատճառով նշված հատվածում ժամանակավորապես արգելվում է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը։
«Շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալներով՝ Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային նշանակության ավտոմայրուղու Գուդաուրի (Փոստա)-Կոբի հատվածում ձնահոսքի վտանգի մակարդակը բարձր է, այդ պատճառով նշված հատվածում ժամանակավորապես արգելվում է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը։
Մլեթա-Գուդաուրի հատվածում տրանսպորտային միջոցների երթևեկությունը կիրականացվի առանց կանգառի ռեժիմով», – ասվում է հրապարակված տեղեկատվության մեջ։