Ձեռնարկատերերի նախաձեռնության հիման վրա, Ռուսաստան կաթնամթերքի արտահանման վերաբերյալ հայտը կատարվել է 2019 թվականին, այլ ոչ թե պատերազմի ժամանակ, հարցը այսպես ներկայացնելը կեղտոտ արշավ է. Օթար Շամուգիա

Ձեռնարկատերերի նախաձեռնության հիման վրա, Ռուսաստան կաթնամթերքի արտահանման վերաբերյալ հայտը կատարվել է 2019 թվականին, այլ ոչ թե պատերազմի ժամանակ, հարցը այսպես ներկայացնելը կեղտոտ արշավ է,- այս մասին հայտարարել է Շրջակա միջավայրի և գյուղատնտեսության նախարար Օթար Շամուգիան։

«Անցած շաբաթվա ընթացքում մենք լսում ենք ծայրահեղ քննադատություն, զրպարտություն և կեղտոտ քարոզարշավ, թե իբր մենք պատրաստվում ենք կաթնամթերք արտահանել ռուսական շուկա Ուկրաինայի ներկայիս ծանր իրավիճակում։ Ես մի քանի մեկնաբանություն եմ արել և ևս մեկ անգամ ուզում եմ նշել, որ ձեռնարկատերերի նախաձեռնությամբ արտահանման հայտը արվել է 2019 թվականին, կան համապատասխան փաստաթղթեր, որոնք ապացուցում են դա և ոչ թե պատերազմի ժամանակ»,- նշվում է Օթար Շամուգիայի հայտարարության մեջ, որը հրապարակում է գյուղատնտեսության նախարարության մամուլի ծառայությունը։