Ձերբակալված Ստամբուլի քաղաքապետի կինը – Թուրքիայի կառավարության որոշումն անարդար է և անօրինական, բոլոր որոշումները քաղաքական են
Թուրքիայի կառավարության կայացրած որոշումը անարդար է և անօրինական, բոլոր որոշումները քաղաքական են, ասել է Ստամբուլի կալանավորված քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի կինը՝ Դիլեք Իմամօղլուն։
Ստամբուլի քաղաքապետի կինը ասում է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կպարտվի ընտրություններում։
«Մեր խիղճը հանգիստ է, մեր գլուխը բարձր է, մենք շարունակելու ենք մեր ճանապարհը»,- ասել է Դիլեք Իմամօղլուն։
Բացի այդ, Ժողովրդահանրապետական կուսակցության նախագահ Օզգուր Օզելը խոսել է Ստամբուլի քաղաքապետի ձերբակալության մասին՝ նշելով, որ մեղադրող կողմը «Իմամօղլուի գործը վարում է հանցավոր կազմակերպության անունից»։
Էքրեմ Իմամօղլուն՝ Էրդողանի գլխավոր քաղաքական մրցակիցը, հերքում է այդ մեղադրանքները։