Գինու ազգային գործակալության ֆինանսական աջակցությամբ և հայտնի գերմանացի ինֆլուենսեր և սոմելյե Տոնի Ասկիտիսի (Toni Askitis) նախաձեռնությամբ, գերմանական Դյուսելդորֆ քաղաքում կազմակերպվել է վրացական գինու համտես։
Տոնի Ասկիտիսը իր հայտնի #Asktoni ալիքում լուսաբանում է գինու ոլորտի նորություններն ու միտումները։
Տարբեր տեսակների վրացական գինիներ ներկայացվել են Տոնի Ասկիտիսի գինու բարում՝ Pelican Fly, ինչպես նաև տեղի այգում անցկացված Tasting in the park խորագրով համտեսին։
Եվրոպայում գինու խոշորագույն ներմուծող երկիր Գերմանիան 2020 թվականից ներառվել է վրացական գինու ռազմավարական շուկաների ցանկում և կայուն դիրք է զբաղեցնում արտահանման երկրների տասնյակում։
Վրացական գինու հանրաճանաչության և արտահանման ներուժի մեծացման նպատակով Գերմանիայում ակտիվ գովազդային արշավն այս տարի ևս շարունակվում է։ Արշավի շրջանակում համտես-սեմինարներ են անցկացվում Գերմանիայի տարբեր քաղաքներում՝ գինու մասնագետների, գինու վաճառքի ոլորտի ներկայացուցիչների և սպառողների համար։ Վրացական գինին ներկայացված է միջազգային ցուցահանդեսներում, իրականացվում են թիրախային գովազդային և մեդիաարշավներ։ Բացի այդ, կազմակերպվում են գինու տուրեր Վրաստանում՝ մեդիայի, սոմելյեների և վաճառքի ոլորտի ներկայացուցիչների համար։
Տեղեկատվությունը տարածում է Գինու ազգային գործակալության մամուլի ծառայությունը։