Դյուսելդորֆում հրավառության ժամանակ 19 մարդ է վիրավորվել, որոնցից չորսը ծանր վիճակում են
Դյուսելդորֆում հրավառության հետեւանքով վիրավորվել է 19 մարդ, որոնցից մեկը երեխա է։ Վիրավորներից չորսի վիճակը ծանր է։
Այս մասին հայտնում են գերմանական լրատվամիջոցները։
Դեպքը տեղի է ունեցել Ռեյնի զվարճանքի այգում հրավառության շոուի ժամանակ։
Իրավապահների տվյալներով՝ հրավառության սարքը պայթել է ցածր բարձրության վրա, ինչի հետեւանքով վիրավորվել են հավաքված մարդիկ։ Վիրավորների թվում է նաեւ մեկ երեխա։
Դեպքի առթիվ սկսվել է քննություն։ Կասկածվում է, որ պատահարի պատճառ կարող է հանդիսացած լինել հրավառության սարքի շրջվելը։