Դյուսելդորֆի և Հանովերի օդանավակայաններում աշխատակիցները հայտարարել են գործադուլ

Դյուսելդորֆի և Հանովերի օդանավակայաններում աշխատակիցները հայտարարել են գործադուլ, որի պատճառով հնարավոր է չեղարկվեն թռիչքներ:

«Վերդի» արհմիությունները կոչ են արել գործադուլ անել «Ավիապարտներ» ընկերության աշխատակիցներին, որը ինքնաթիռների թռիչքի համար նախապատրաստելու պատասխանատու է, ինչպես նաև բեռների ընդունման և մշակման համար:

Դյուսելդորֆում ցույցը տեղի է ունեցել գիշերվա 3-ից մինչև ժամը 11:00-ն:

Դյուսելդորֆում փետրվարի 7-ին ծրագրված է մոտ 580 չվերթ: Գործադուլի պատճառով օդանավակայանում ավելացրել են աշխատողների:

«Վերդի» արհմիությունները ընկերությունից պահանջում են վճարել աշխատակիցներին սուրբ ծննդյան պարգևը, ինչպես նաև ավելացնել գիշերային ժամերի և հանգստյան օրերի վարձատրումը: