Դուրս ենք եկել այն իրավիճակից, երբ մեկ մարդու ճաշակով էին երկրում իրականացվում նախագծերը, դիզայնը և նույնիսկ ընտանիքի ստեղծումը. Կախա Կալաձե
Դուրս ենք եկել այն իրավիճակից, երբ մեկ մարդու ճաշակով էին երկրում  իրականացվում  նախագծերը, դիզայնը և նույնիսկ ընտանիքի ստեղծումը. Կախա Կալաձե

«Վրացական երազանք» կուսակցությունում ոչ մի դիմակայության նշաններ գոյություն չունեն,-այս հայտարարությունը արել է «Վրացական երազանք- ժողովրդավարական Վրաստան» կուսակցության գլխավոր քարտուղար, Կախա Կալաձեն:

Նրա խոսքերով խորհրդարանային մեծամասնությունը չի քայքայվելու:

«Թիմի ներսում կոնկրետ հարցերի շուրջ կան անհամաձայնություններ և դա սովորական երևույթ է: Մենք դուրս ենք եկել այն իրավիճակից, երբ ամեն բան տեղի էր ունենում մեկ մարդու ճաշակով, իրականացվում էին նախագծերը, դիզայնը և ընտանիքի ստեղծումը: Շնորհակալ ենք աստծուն, որ դուրս ենք եկել այդ ժամանակաշրջանից և կառուցում ենք ժողովրդավարական երկիր, որը հիմնված է լինելու ժողովրդավարական ինստիտուտների վրա»,-հայտարարել է Կախա Կալաձեն: