Դունայ գետում տուրիստական նավի խորտակման հետևանքով զոհերի թիվը հասել է 19-ի

Բուդապեշտում, Դունայ գետում տուրիստական նավի խորտակման հետևանքով զոհերի թիվը հասել է 19-ի:

Փրկարարները հայտնաբերել ևս մեկ հարավկորեացի զբոսաշրջիկի և անձնակազմի մեկ անդամի դի: Անձնակազմի անդամ հունգարացի տղամարդու դին հայտնաբերել են աղետի վայրից 21 կիլոմետր հեռավորության վրա:

Մինչ այժմ փնտրում են ևս 9 հոգու, նրանցից 8-ը հարավկորեացի զբոսաշրջիկ է մեկը՝ նավի անձնակազմի անդամ:

Դունայում ողբերգությունը տեղի էր ունեցել մայիսի 29-ին: Փոքր չափի տուրիստական նավին Բուդապեշտում, խորհրդարանի շենքի մոտ հետևի մասից բախվել էր թանկարժեք նավ:

Տուրիստական նավը խրոտակվել էր վթարից մի քանի վայրկյան անց, որի վրա գտնվում էր 35 մարդ: