Դուք պատկերացնում եք եվրոպական երկիր, որտեղ բողոքի ցույց իրականացնող մարդկանց համար պակում են ճանապարհը. Գրիգոլ Վաշաձե
Դուք պատկերացնում եք եվրոպական երկիր, որտեղ բողոքի ցույց իրականացնող մարդկանց համար պակում են ճանապարհը,-այս հայտարարությունը ճեպազրույցի ժամանակ արել է «ազգային շարժման» լիդեր, Գրիգոլ Վաշաձեն:
Ինչպես նշել է Վաշաձեն, երեկ Վելիսցիխեում տեղի ունեցածի վերաբերյալ ժողովրդական պաշտպանի հայտարարությունը, մեկ անգամ ևս ապացույց է, որ դիրքորոշումը ամբողջովին թափանցիկ է:
«Ժողովրդական պաշտպանը կոչ է արել ներքին գործերի նախարարությանը, ապահովել ցուցարարների հնարավորությունը ազատ կերպով տեղաշարժվել դեպի Թելավի: Նա ընդգծել է, որ նշված գործողությունը ներկայացնում էր նրանց սահմանադրական իրավունքը, որը չի կարելի սահմանափակել օրենքով չնախատեսված նպատակներով: Իմ կողքին կանգնած էր ոմն համազգեստով մարդ, չեմ ցանկանում օգտագործել կոպիտ խոսքեր, որը պատմում էր, որ անվտանգության տարածքը Թելավիից էր, որտեղ Բիձինա Իվանիշվիլին պետք է օրհներ ինչ որ մեկին, այնտեղից 30 կմ. շառավղով հանդիսանում է անվտանգության գոտի: Դուք պատկերացնում եք եվրոպական երկիր, որտեղ բողոքի ցույց իրականացնող մարդկանց համար պակում են ճանապարհը: Օրինակ Ֆրանսիայում, կփակեն արդյոք դեղին բաճկոնավորների համար ճանապարհը: Մենք ապրում ենք այս երկրում պարոնայք, և համեցեք Բիձինա Իվանիշվիլիի, նույն Պուտինի Վրաստան»,-հայտարարել է Վաշաձեն:
Հեղինակ -
Edgar Barsegyan