Դուիսիում հատուկ գործողության ժամանակ վիրավորված երիտասարդը վերակենդանացման բաժնում միացված է արհեստական շնչառության սարքին
Դուիսիում հատուկ գործողության ժամանակ վիրավորված երիտասարդը վերակենդանացման բաժնում միացված է արհեստական շնչառության սարքին

Բժիշկների լրատվությամբ Պանկիսիի կիրճի Դուիսի գյուղում իրականացրած հատուկ գործողության ժամանակ վիրավորված 19 ամյա Թեմիրլան Մաչալիկաշվիլիի վիճակը անփոփոխ է: Նա Թելավիի ռեֆերալ հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում միացված է արհեստական շնչառության սարքին:

Նրան հիվանդանոց են տեղափոխել երեկ, որից հետո կատարվել է շտապ վիրահատություն:

«Այս պահին դժվար է որևէ կանխատեսում անել, հիվանդը գտնվում է վերակենդանացման բաժնում, նա միացված է արհեստական շնչառության սարքին: Նրա վիճակը ծայրահեղ ծանր է»,- հայտարարել է Մաչալիկաշվիլիի բուժող բժիշկ Խաթունա Ճոնիաշվիլին:

 

Հիշեցնենք, Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը ահաբեկչության  ֆինանսավորման, ահաբեկչական գործունեությանը այլ նյութական օգնության և ռեսուրսներով ապահովելու մեղադրանքով ձերբակալել է հինգ մարդու:

Թեմիրլան Մաչալիկաշվիլին ձերբակալության ժամանակ փորձել է դիմադրել իրավապահներին, կոնկրետ նա փորձել է պայթեցնել նռնակ, երբ հատուկ ջոկատայինները ստիպված են եղել պատասխանել կոշտ գործողություններով և կրակ են բացել նրա ուղղությամբ, արդյունքում նա վիրավորվել է և տեղափոխվել  հիվանդանոց: