Պանկիսիի կիրճի Դուիսի գյուղում այսօր կիրճի բնակչությունն անցկացնելու է բողոքի ցույց: Ինչպես հայտարարում է մահացած Թեմիրլան Մաչալիկաշվիլու հայրը, տարեցների խորհուրդը և տեղի բնակչությունը պահանջներ ունեն Թեմիրլան Մաչալիկաշվիլու գործի հետ կապված: Մալխազ Մաչալիկաշվիլին պահանջում է պատժել այն հատուկջոկատայիններին, ովքեր մասնակցում էին հատուկ գործողությանը:
Թեմիրլան Մաչալիկաշվիլու հոր հայտարարությամբ, եթե չբավարարվեն նրանց պահանջները, Դուիսի գյուղի բնակչությունը բողոքի ցույց կանցկացնի արդեն Թբիլիսիում:
Դեկտեմբերի 26-ին, Պանկիսիի կիրճի Դուիսի գյուղում, ահաբեկչության աջակցության մեղադրանքով մի քանի հոգու ձերբակալելու նպատակով անցկացվել է հատուկ գործողություն, որի ժամանակ ծանր վիրավորում էր ստացել 19-ամյա Թեմիրլան Մաչալիկաշվիլին և մահացել մի քանի օրից: